Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

13

1Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։ 2Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չունիմ, ոչինչ եմ։ 3Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։ 4Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ 5Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. 6Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. 7Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ 8Սէրը երբէք չի վերջանալ. եթէ մարգարէութիններ կան՝ կխափանուին. եթէ լեզուներ՝ կլռեն. եթէ գիտութիւն՝ կխափանուի։ 9Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։ 10Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կխափանուի։ 11Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։ 12Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կգիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ։ 13Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է։
1 Կորնթացիս 13