Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

10

1Հոգիս կեանքիցս զզուել է. Բաց թողեմ ինձ համար գանգատս. Խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին. 2Ասեմ Աստուծուն. Ինձ մի դատապարտիր. Յայտնիր ինձ թէ ինչի համար ես վիճում ինձ հետ։ 3Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես քո ձեռքի աշխատանքը, եւ չարերի խորհրդին լոյս տաս։ 4Մի՞թէ քո աչքերը մարմնաւոր են. Կամ թէ մարդի տեսածի՞ն պէս կտեսնես. 5Մի՞թէ մարդի օրերի պէս են քո օրերը. Կամ թէ քո տարիները՝ մարդի՞ օրերի պէս. 6Որ իմ յանցանքն ես որոնում, եւ իմ մեղքը՝ քննում։ 7Քեզ յայտնի է որ յանցաւոր չեմ. Բայց քո ձեռքից փրկող չկայ։ 8Քո ձեռքերն են ինձ կազմել եւ ստեղծել բոլորովին շուրջանակի, եւ դու ինձ խորտակո՞ւմ ես։ 9Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. Եւ ինձ հո՞ղ ես դարձնելու։ 10Դու չթափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր։ 11Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ։ 12Կեանք եւ ողորմութիւն շնորհեցիր ինձ, եւ քո խնամքը պահեց իմ հոգուն։ 13Եւ սորանց պահեցիր քո սրտումը. Գիտեմ որ սորանք քեզ մօտ էին. 14Որ եթէ մեղանչեմ, դու ինձ դիտես, եւ իմ մեղքիցը ինձ չարդարացնես։ 15Եթէ ամբարշտութիւն անեմ, վա՜յ ինձ. արդար էլ լինիմ գլուխս չեմ կարող բարձրացնել. Լցուած եմ անարգանօք. Եւ տես թշուառութիւնս։ 16Բարձրանայ էլ, առիւծի պէս ինձ կորսաս, եւ դարձեալ կյաղթահարես ինձ. 17Վկաներդ կնորոգես իմ առաջին, եւ բարկութիւնդ ինձ դէմ կշատացնես. Փոփոխութիւններ եւ պատերազմ է հետս։ 18Ուրեմն ի՞նչու համար ինձ հանեցիր արգանդից. Երանի՜ թէ մեռած լինէի եւ աչք ինձ չտեսնէր, 19Որ չեղածի պէս լինէի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուէի։ 20Քիչ չե՞ն իմ օրերը. Դադարիր եւ ետ կաց ինձանից, որ մի քիչ հանգչեմ։ 21Այնտեղ գնալուցս առաջ, որ ետ չեմ դառնալու, խաւարի եւ մահուան ստուերի երկիրը. 22Մառախուղի երկիրը, որ մահուան ստուերի խաւարին է նման, եւ կարգ չկայ, եւ լոյսը մթին խաւարի նման է։
Հոբ 10