Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

22

1Եւ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց. 2Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. Այլ միայն իրան է օգտակար խելացին։ 3Ամենակարողին հաճութի՞ւն կ'լինի, եթէ արդար լինիս. Կամ մէկ շա՞հ, եթէ քո ճանապարհներն ուղիղ անես։ 4Մի՞թէ քո վախիցը քեզ հետ կ'վիճէ, եւ քեզ հետ դատաստանի կ'գնայ՞: 5Չէ՞ որ քո չարութիւնը շատ է. եւ քո անօրէնութիւններին վերջ չ'կայ: 6Որովհետեւ դու քո եղբօրիցը գրաւ էիր առնում զուր տեղը, եւ մերկերի հանդերձները յափշտակում էիր: 7Ջուր չէիր խմեցնում ծարաւին. եւ սովածիցը խնայում էիր հացը: 8Եւ այն մարդը որ զօրաւոր բազուկ ունէր, երկիրը նորանն էր. եւ պատուաւորը բնակվում էր նորանում: 9Որբեւայրիներին դարտակ ճանապարհ էիր դնում. եւ որբերի բազուկները փշրվում էին: 10Դորա համար քո շուրջը որոգայթներն են պատել, եւ յանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է: 11Կամ թէ խաւարիցը չես տեսնում, եւ ջրերի շատութիւնը քեզ ծածկել է: 12Մի՞թէ Աստուած երկնքի բարձրումը չէ. եւ մտիկ տուր աստղերի բարձրութեանը, թէ ինչ բարձր են: 13Բայց դու ասում ես. Ի՞նչ գիտէ Աստուած, մառախուղի ետեւի՞ցը պիտի դատէ: 14Ամպերը նորա համար ծածկոց են, որ նա չի տեսնիլ. եւ նա երկնքի կամարի վերայ է շրջում: 15Մի՞թէ վաղեմի ճանապարհն ես պահում, որով գնացին անօրէն մարդիկը: 16Որոնք ժամանակից առաջ յափշտակուեցան, գետի պէս հոսեցին նորանց հիմերը: 17Որ ասում էին Աստուծուն. Հեռացիր մեզանից, եւ թէ Ամենակարողը նորանց ի՞նչ է անելու: 18Սակայն Նա նորանց տները լցրել էր բարիքով. անզգամների խորհուրդը հեռու լինի ինձանից: 19Արդարները պիտի տեսնեն եւ ուրախանան, եւ անմեղները նորանց ծաղր պիտի անեն: 20Ճշմարիտ որ կորել է մեր թշնամին. եւ նորանց մնացորդը կրակն է լափել: 21Աղէ բարեկամացիր նորա հետ եւ խաղաղութիւն արա, դորանով բարիք կ'գայ քեզ մօտ: 22Ընդունիր նորա բերանիցն օրէնքը, եւ նորա խօսքերը դիր սրտիդ մէջ: 23Եթէ Ամենակարողին դառնաս, կը շինուիս. եթէ անօրէնութիւնը հեռացնես քո վրանիցը: 24Եւ ոսկիի կտորը դիր հողի վերայ, եւ Ոփիրի ոսկին հեղեղատների քարերի վերայ. 25Այն ժամանակ Ամենակարողը կ'լինի քո ոսկիի կտորը, եւ քո փայլուն արծաթը: 26Որովհետեւ այն ժամանակ Ամենակարողովը կ'ցնծաս, եւ երեսդ կը բարձրացնես դէպի Աստուած: 27Դու նորան կ'աղաչես, եւ Նա քեզ կ'լսէ. եւ քո ուխտերը կ'կատարես. 28Եւ դիտաւորութիւն կ'ունենաս, եւ կ'յաջողուի քեզ համար. եւ քո ճանապարհների վերայ լոյս կ'ծագէ: 29Երբոր մեկին ցածացնեն, այն ժամանակ դու կ'ասես. Բարձրութի՜ւն. եւ աչքերով խոնարհին նա կ'ազատէ: 30Նա կ'ազատէ անմեղ չ'եղողին էլ, եւ նա կ'ազատուի քո ձեռքերի մաքրութիւնովը:
Հոբ 22