Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

26

1Եւ Յոբը պատասխանելով ասեց. 2Ի՜նչ օգնեցիր տկարին. Զօրացրի՜ր ոյժ չունեցողի բազուկը։ 3Ի՜նչ խրատ տուիր իմաստուն չեղողին, եւ մե՜ծ իմաստութիւն սովորեցրիր։ 4Ո՞ւմ ասեցիր այդ խօսքերը, եւ որի՞ շունչը դուրս եկաւ քեզանից։ 5Ուրուականք բռնվում են երկունքից, տակի ջրերն եւ նորանց բնակիչներն էլ։ 6Մերկ է դժոխքը Նորա առաջին, եւ կորուստը ծածկոց չունի։ 7Նա տարածում է հիւսիսը պարապի վերայ, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ. 8Ծրարում է ջրերը ամպերի մէջ. Եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։ 9Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։ 10Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։ 11Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։ 12Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին։ 13Նորա հոգիովը երկինքը զարդարանք է, նորա ձեռքը կազմել է փախչող Վիշապին։ 14Ահա սորանք են նորա ճանապարհների ծայրերը, եւ ի՞նչ չնչին բան է նորա վերայ լսուածը, եւ ո՞վ կարող է իմանալ նորա զօրութեան որոտումը։
Հոբ 26