1Աղաղակեցէք դէպի Տէրը, ով ամեն երկիր։ 2Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով. եկէք նորա երեսի առաջը ցնծութիւնով։ 3Ճանաչեցէք որ Տէրն է Աստուած. նա արաւ մեզ, եւ ոչ թէ մենք, որ մենք նորա ժողովուրդը եւ նորա արօտի ոչխարներն ենք։ 4Մտէք նորա դռները գոհութիւնով, նորա սրահները փառաբանութիւնով. գոհացէք նորանից և օրհնեցէք նորա անունը։ 5Որովհետեւ Տէրը բարի է եւ նորա ողորմութիւնը յաւիտեան. եւ նորա ճշմարտութիւնը ազգից մինչեւ ազգ։