Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

11

1Տիրոջը յուսացայ, էլ ի՞նչպէս էք ասում իմ անձին՝ թէ Փախիր ձեր սարերը ինչպէս թռչուն։ 2Որովհետեւ ահա ամբարիշտներն աղեղ են լարում, և իրանց նետերը պատրաստում են չուանի վերայ, որ խաւարումը գցեն նորանց որ ուղիղ են սրտով։ 3Թէ որ հիմունքը քանդուին, արդարն ի՞նչ անէ։ 4Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։ 5Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։ 6Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կտեղայ, եւ նորանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի։ 7Որովհետեւ Տէրն արդար է և արդարութիւն է սիրում. ուղիղները կտեսնեն նորա երեսը։
Սաղմոս 11