1Ալէլուիա։ Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։ 2Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ 3Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։ 4Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։ 5Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։ 6Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։ 7Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը։ 8Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։ 9Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։