1Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում. 2Ձեռքի աշխատանքը ի հարկէ կուտես. երանի քեզ. եւ բանդ լաւ է քեզ համար։ 3Կինդ պտղաբեր որթի պէս է քո տան ներսերումը. որդիքդ տնկուած ձիթենիների պէս քո սեղանի չորս կողմովը։ 4Ահա հէնց այսպէս է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տէրիցը։ 5Տէրը կօրհնէ քեզ Սիօնիցը, եւ Երուսաղէմի բարութիւնը կտեսնես քո կեանքի բոլոր օրերումը։ 6Եւ քո որդկանցն որդիքը կտեսնես. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։