Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

147

1Օրհնեցէք Տիրոջը. որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը։ 2Տէրը շինում է Երուսաղէմը, եւ ժողովում է Իսրայէլի ցրուածներին։ 3Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։ 4Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։ 5Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չկայ։ 6Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։ 7Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։ 8Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս։ 9Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան։ 10Նա հաճութիւն չունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում։ 11Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։ 12Ով Երուսաղէմ, գովիր Տիրոջը. օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն։ 13Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։ 14Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ կշտացնում է քեզ պարարտ ցորենով։ 15Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ։ 16Նա բուրդի պէս ձիւն է տալիս. եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս։ 17Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. նորա ցրտի առաջին ո՞վ կկենայ։ 18Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում։ 19Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։ 20Ոչ մէկ ազգի այսպէս չարաւ. եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները։ Ալէլուիա։
Սաղմոս 147