Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

21

1Ով Տէր, քո զօրութիւնովն ուրախ է թագաւորը, եւ ո՜րքան ցնծում է նա քո փրկութիւնովը։ 2Դու տուիր նորան իր սրտի ուզածը, եւ նորա շրթունքների խնդիրքը չարգելեցիր նորանից։ (Սէլա։) 3Որովհետեւ դու բարի օրհնութիւններ ես բերում նորա առաջը, եւ մաքուր ոսկի պսակ ես դնում նորա գլխի վերայ։ 4Նա կեանք խնդրեց քեզանից, և դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից։ 5Մեծ է նորա փառքը քո փրկութիւնովը. պատիւ եւ փառք ես դնում նորա վերայ։ 6Որովհետեւ դու նորան օրհնութիւն ես շինում յաւիտեան. դու ուրախացնում ես նորան ուրախութիւնով քո երեսի առաջին։ 7Որովհետեւ թագաւորը Տիրոջն է յուսացած, եւ Բարձրելոյ ողորմութիւնովը չի սասանիլ։ 8Քո ձեռքը կգտնէ քո ամեն թշնամիներին. եւ քո աջը կգտնէ քեզ ատողներին։ 9Դու վառուած փռան նման կանես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրն իր բարկութիւնովը կկորցնէ նորանց, եւ կրակը կուտէ նորանց։ 10Նորանց պտուղը կկորցնես երկրիցը, եւ նորանց սերունդը մարդկանց որդիներիցը։ 11Ինչու որ նորանք չարութիւն պատրաստեցին քեզ դէմ, խորհուրդ հնարեցին եւ ոչինչ չկարողացան։ 12Որովհետեւ դու նորանց թիկունքը կդարձնես, եւ քո աղեղի լարերը կքաշես նորանց երեսի վերայ։ 13Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. եւ մենք կօրհնենք եւ սաղմոս կասենք քո կարողութեանը։
Սաղմոս 21