Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

28

1Տէր, դէպի քեզ եմ կանչում. իմ Վէմ, լուռ մի կենար ինձանից. որ չլինի թէ դու ինձանից լուռ կենաս, եւ ես գերեզմանի մէջ մտնողներին նմանիմ։ 2Լսիր իմ աղաչանքի ձայնը՝ ես դէպի քեզ աղաղակելիս, երբոր իմ ձեռքը բարձրացնեմ դէպի քո սուրբ խորանը։ 3Մի կորցնիր ինձ ամբարիշտների հետ եւ անօրէնութիւն գործողների հետ, որ իրանց ընկերների հետ խաղաղութիւն են խօսում, բայց նորանց սրտերումը չարութիւն կայ։ 4Տուր նորանց իրանց գործքերի պէս եւ իրանց վարքերի չարութեան պէս՝ իրանց ձեռքի գործքերի պէս տուր նորանց. իրանց հատուցումը դարձրու նորանց։ 5Որովհետեւ միտք չեն դնում Տիրոջ գործքերին, եւ ոչ նորա ձեռքի գործքերին. նա կկործանէ նորանց եւ էլ չի շինիլ։ 6Օրհնեալ է Տէրը, որ լսում է իմ աղաչանքի ձայնին։ 7Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան։ 8Տէրն իր ժողովրդի զօրութիւնն է. նա է փրկութեան զօրութիւնը իր օծեալին համար։ 9Փրկիր քո ժողովուրդը, եւ օրհնիր քո ժառանգութիւնը, եւ արածացրու նորանց, եւ բարձրացրու նորանց մինչեւ յաւիտեան։
Սաղմոս 28