1Ցնծացէք {0} Տէրով, ով արդարներ. ուղիղներին վայելում է {1} օրհնութիւն։ 2Գոհացէք Տէրիցը քնարով. {2} տասը թելաւոր սաղմոսարանով սաղմոս երգեցէք նորան։ 3{3} Նոր երգ երգեցէք նորան. քնարը լավ ածեցէք ցնծութեան բարձր աղաղակով: 4Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են: 5{4} Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում. {5} երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը: 6{6} Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ {7} նորա բերանի հոգովը {8} նորա բոլոր զօրքերը: 7{9} Նա ժողովում է ծովի ջուրերը ինչպէս դէզ, եւ անդունդները դնում է ամբարներում: 8Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները: 9Որովհետեւ {10} նա ասեց եւ եղաւ. նա հրամայեց եւ հաստատուեցաւ: 10{11} Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները: 11{12} Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ: 12{13} Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան: 13{14} Տէրը մտիկ է անում երկնքիցը. տեսնում է մարդկանց ամեն որդիքը: 14Իրան բնակութեան վայրիցը նայում է երկրի ամեն բնակիչների վերայ: 15Նորանց ամենի սիրտը ստեղծողը, {15} նորանց ամեն գործքերը տեսնողը: 16{16} Թագաւորը չէ փրկվում զօրքի շատութիւնով, եւ հսկան չէ պրծնում շատ զօրութիւնով: 17{17} Սուտ է ձին փրկութեան համար. եւ իր շատ զօրութիւնովը չէ ազատում: 18{18} Ահա Տիրոջ աչքը {19} նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում. 19Որ փրկէ նորանց անձերը մահիցը, եւ {20} սովի ժամանակին նորանց կերակրէ: 20{21} Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. {22} նա է մեր օգնութիւնն ու պահապանը: 21Որովհետեւ նորանով է ուրախանում մեր {23} սիրտը. որ մենք նորա սուրբ անունին ենք յուսացած: 22Տէր, քո ողորմութիւնը լինի մեզ վերայ՝ ինչպէս որ սպասում ենք քեզ: