Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

56

1Ով Աստուած, ողորմիր ինձ. որովհետեւ մարդն ինձ ուզում է կուլ տալ. ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։ 2Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ. որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները։ 3Ինչ օր որ վախենամ՝ քեզ կյուսամ։ 4Աստուծով կգովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. ի՞նչ կանէ ինձ մարմինը։ 5Ամեն օր ծռում եմ խօսքերս. նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են։ 6Նորանք հաւաքվում են եւ թաք կենում. իմ ոտների հետքերին մտիկ են տալիս. որովհետեւ սպասում են իմ անձին։ 7Մի՞թէ անօրէնութիւնով փրկութիւն կլինի նորանց. բարկութիւնով վայր գցիր ժողովուրդները, ով Աստուած։ 8Իմ թափառիլը դու համարում ես. իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են։ 9Այն ժամանակ իմ թշնամիքը ետ կդառնան քեզ կանչած օրս. այս ես գիտեմ որ Աստուած ինձ հետ է։ 10Աստուծով կգովեմ նորա խօսքը. Տէրով կգովեմ նորա խօսքը։ 11Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. ի՞նչ կանէ ինձ մարդը։ 12Ով Աստուած, քո ուխտերն ինձ վերայ են. գոհութեան պատարագներ կմատուցանեմ քեզ։ 13Որովհետեւ դու իմ անձը փրկեցիր մահիցը. այո, ոտներս՝ գայթակղելուցը, որ Աստուծոյ առաջին ման գամ կենդանեաց լոյսի մէջ։
Սաղմոս 56