Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

76

1Աստուած յայտնի է Յուդայի մէջ. նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ։ 2Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը. եւ նորա բնակարանը՝ Սիօնի մէջ. 3Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը՝ վահանը, սուրը եւ կռիւը։ (Սէլա։) 4Դու լուսաւոր ես՝ աւելի փառաւոր քան յափշտակութեան սարերը։ 5Սրտով զօրաւորները աւար եղան. ննջեցին իրանց քնովը. եւ զօրութեան ամեն մարդիկը չգտան իրանց ձեռքերը։ 6Ով Յակոբի Աստուած, քո սաստելուցը քնով թմրեցան կառքերը եւ ձիանքը։ 7Դու ահաւոր ես, ով Տէր, ո՞վ կկանգնի քո առաջին քո բարկութեան ժամանակին։ 8Դու երկնքիցը լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է եւ լուռ կենում, 9Երբոր Աստուած վեր է կենում դատաստան անելու որ երկրի ամեն խեղճերը փրկէ։ (Սէլա։) 10Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կդառնայ. աւելորդ բարկութիւնը գօտիի պէս կկապես։ 11Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն. ամենքը՝ որ նորա չորս կողմովն են, թող ընծայ բերեն Ահաւորին։ 12Որ նա կոտրում է իշխանների հոգին. եւ ահաւոր է երկրի թագաւորների վերայ։
Սաղմոս 76