Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

92

1Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով Բարձրեալ։ 2Առաւօտանց պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը քո ճշմարտութիւնը. 3Տասնաղեայ նուագարանով եւ սաղմոսարանով. օրհնութեան ձայնով քնարի հետ։ 4Որովհետեւ դու, Տէր, ուրախացրիր ինձ քո գործերովը. քո ձեռքի գործերովը ցնծում եմ։ 5Ով Տէր, քանի՜ մեծ են քո գործերը. շատ խո՜ր են քո խորհուրդները, 6Յիմար մարդը չէ իմանում, եւ անմիտը չէ հասկանում այս։ 7Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից։ 8Բայց դու, Տէր, բարձր ես յաւիտեան։ 9Որովհետեւ ահա քո թշնամիները, Տէր, ահա քո թշնամիները կկորչեն. եւ կցրուին բոլոր անօրէնութիւն գործողները։ 10Բայց իմ եղջիւրը կբարձրացնես ինչպէս միեղջերուինը. ես օծուած եմ նոր իւղով։ 11Եւ իմ աչքը կնայի իմ թշնամիների վերայ. եւ ականջս կլսէ այն չարագործների մասին, որ վեր կացան ինձ վերայ։ 12Արդարը արմաւենիի պէս կբուսնի. Լիբանանի մայրին պէս կմեծանայ։ 13Տիրոջ տան մէջ տնկուածները մեր Աստուծոյ սրահներումը կբուսնեն։ 14Ծերութեան մէջ էլ պտուղ կբերեն. պարարտ եւ դալար կլինին. 15Որ պատմեն, թէ ուղիղ է Տէրը՝ իմ վէմը, եւ անիրաւութիւն չկայ նորանում։
Սաղմոս 92