Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

3

1Իմ անկողնի մէջ գիշերը ես որոնեցի իմ հոգիի սիրածին, ես որոնեցի նորան, բայց չգտայ։ 2Վեր կենամ, շուռ գամ քաղաքումը, փողոցներումն ու հրապարակներումը որոնեմ իմ հոգիի սիրածին. նորան որոնեցի բայց չգտայ։ 3Քաղաքի մէջ շուռ եկող պահապաններն ինձ գտան. իմ հոգիի սիրածին տեսե՞լ էք։ 4Հազիւ թէ անց էի կացել նորանցից, որ գտայ իմ հոգիի սիրածին. նորան բռնեցի եւ բաց չթողեցի, մինչեւ որ նորան տարի իմ մօր տունը եւ ինձ ծնողի սենեակը։ 5Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկունք, այծեամներովը կամ դաշտի եղնիկներովը, մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրականին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։ 6Ո՞վ է սա որ վերա է գալիս անապատիցը, ծուխի սիւներին նման. խնկուած զմուռսով ու կնդրուկով բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։ 7Ահա Սողոմոնի անկողինը՝ վաթսուն զօրաւորներ կան նորա շուրջը Իսրայէլի զօրաւորներից։ 8Նորանք ամենքը սուսերաւոր են, պատերազմի վարժուած, իւրաքանչիւրի սուրը իր ազդրի վերայ՝ գիշերների վախի պատճառովը։ 9Սողոմոն թագաւորն իրան համար մի գահաւորակ է շինել Լիբանանի փայտերիցը։ 10Նորա սիւներն արծաթից է շինել, յենարանները՝ ոսկիից. Բազմոցը՝ ծիրանիից. նորա ներսը զարդարուած է Երուսաղէմի աղջկերանց սիրովը։ 11Դուրս եկէք ու տեսէք մէկ, ով Սիօնի աղջկերք, Սողոմոն թագաւորին, այն թագովը որով պսակեց նորան նորա մայրը՝ նա փեսայանալիս, նորա սրտի ուրախութեան օրը։
Երգ Երգոց 3