Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

7

1Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կօշիկներով, ով իշխանի դուստր. քո բարձերի դարձուածքը նման են արուեստագործի՝ արուեստապետի ձեռքով շինուած։ 2Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս ըմպելիքից. քո փորը ցորենի շեղջ՝ շուշանով պատուած։ 3Զոյգ ստինքդ նման են մի զոյգ ուլերի, մի այծեամի երկուորեակ ծնածը։ 4Պարանոցդ փղոսկրեայ աշտարակի պէս, աչքերդ Եսեբոնի Բաթ-րաբբիմի դռան մօտ աւազանների պէս. քիթդ Լիբանանի աշտարակի նման որ դէպի Դամասկոս է նայում։ 5Քո գլուխը քեզ վերայ Կարմեղոսին է նման, եւ գլխիդ վերայ ծածանուողը՝ ծիրանիի նման. թագաւորը բռնուած է քո ոլորուն մազերովը։ 6Ի՜նչ գեղեցիկ ես, եւ ի՜նչ վայելուչ ես, ով իմ ցանկալիքների սիրուհին։ 7Այդ քո հասակը նման է արմաւենիի եւ ստինքներդ՝ ողկոյզների։ 8Ասեցի՝ Արմաւենիի վերայ ելնեմ, բռնեմ նորա ճիւղերը. Եւ քո ստինքները լինէին որթի ողկոյզի պէս, եւ ռնգացդ հոտը՝ խնձորների հոտին պէս։ 9Եւ քիմքդ ազնիւ գինիի պէս է, որ հոսում է ուղիղ իմ սիրականի համար, որ կաթում է քնողների շրթունքների վերայ։ 10Ես իմ սիրականինն եմ, եւ նա էլ ինձ է ցանկանում։ 11Արի, սիրականս, դուրս գանք դաշտը, օթեւանենք գիւղերումը։ 12Առաւօտը կանուխ այգիները գնանք, տեսնենք թէ որթը ծլե՞լ է, կոկոնը ծաղկե՞լ է. ծաղկե՞լ են նռնենիները. այնտեղ սէրս քեզ եմ տալու։ 13Մանրագորները հոտ են բուրում, եւ մեր դռներումը կան ամեն պատուական պտուղները՝ թէ նոր թէ հին. ով իմ սիրական, քեզ եմ պահել։
Երգ Երգոց 7