Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

13

1Այն օրը մի աղբիւր է լինելու բացուած Դաւիթի տան համար եւ Երուսաղէմի բնակիչների համար, մեղքի համար եւ պղծութեան համար։ 2Եւ այն օրը պիտի լինի, ասում է Զօրաց Տէրը, որ բնաջինջ պիտի անեմ կուռքերի անունները երկրից, եւ այլ եւս պիտի չյիշուին. Եւ մարգարէներին էլ եւ պղծութեան հոգին էլ պիտի վերացնեմ երկրից։ 3Եւ պիտի լինի որ երբ մի մարդ էլի մարգարէանայ, այն ժամանակ նորան պիտի ասեն նորա հայրը եւ մայրը՝ նորա ծնողները. Չապրիս, որ սուտ խօսեցիր Տիրոջ անունովը. Եւ նորան պիտի խոցեն նորա հայրն ու մայրը՝ նորա ծնողները՝ նա մարգարէանալիս։ 4Եւ այն օրը պիտի լինի որ պիտի ամաչեն մարգարէները, ամեն մէկը իր տեսիլքիցը՝ մարգարէանալիս. Եւ մազի վերարկու չեն հագնելու՝ խաբելու նպատակով։ 5Եւ պիտի ասէ. Ես մարգարէ չեմ. Ես մի երկրագործ մարդ եմ. Որովհետեւ մի մարդ ինձ ծախու է առել իմ երեխայութիւնիցը։ 6Եւ նորան ասելու են. Սա ի՞նչ հարուածներ են ձեռքերիդ մէջ. Եւ նա ասելու է. Այս հարուածքը ես ստացել եմ իմ բարեկամների տանը։ 7Ով սուր, վեր կաց իմ հովիւի վերայ եւ իմ ընկեր մարդի վերայ, ասում է Զօրաց Տէրը. զարկէ հովիւին, եւ ոչխարները ցրուին, եւ ես ետ պիտի դարձնեմ իմ ձեռքը փոքրների վերայ։ 8Եւ պիտի լինի բոլոր երկրումը, ասում է Տէրը, երկու մասը նորանում պիտի կտրուի մեռնէ, իսկ երրորդը պիտի կենայ նորանում։ 9Եւ այն երրոդ մասը պիտի տանեմ կրակի մէջ, եւ նորանց պիտի զտեմ ինչպէս արծաթն են զտում. Եւ նորանց պիտի փորձեմ ինչպէս փորձում են ոսկին, նա կկանչէ իմ անւնը եւ ես կպատասխանեմ նորան. ես կասեմ. Նա իմ ժողովուրդն է. Եւ նա կասէ. Տէրը իմ Աստուածն է։
Զաքարիա 13