Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

5

1Եւ ես ետ դառայ ու աչքերս բարձրացրի եւ տեսայ, եւ ահա մի թռչող տոմս։ 2Եւ նա ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասեցի. Ես մի թռչող տոմս եմ տեսնում, երկայնութիւնը քսան կանգուն, եւ լայնութիւնը տասը կանգուն։ 3Եւ նա ինձ ասեց. Սա բոլոր երկրի երեսի վերայ դուրս եկող անէծքն է, որովհետեւ ամեն գողութիւն անող այս կողմին համեմատ պիտի ջնջուի. Իսկ երդում անողը միւս կողմին համեմատ պիտի ջնջուի։ 4Ես նորան հանել եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ նա պիտի մտնէ գողանողի տունը եւ իմ անունովը սուտ երդում անողի տունը, եւ նորա տան մէջ պիտի օթեւանէ եւ նորան պիտի սպառէ նորա փայտերովն ու քարերովը։ 5Եւ ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ եւ ինձ ասեց. Մէկ աչքերդ բարձրացրու եւ մտիկ տուր, թէ ինչ է այս դուրս եկողը։ 6Եւ ես ասեցի. Ի՞նչ է. Եւ նա ասեց. Սա արդուն է դուրս եկողը. Եւ ասեց. Սա նորանց աչքերն են բոլոր երկրումը։ 7Եւ ահա մի կապարեայ տաղանդ վեր բարձրացուեցաւ, եւ ահա մի կին՝ նստած արդուի մէջ։ 8Եւ նա ասեց. Սա չարութիւնն է, եւ նորան գցեց արդուի մէջը, եւ կապարագնտակն էլ գցեց նորա բերանին։ 9Եւ ես բարձրացրի աչքերս եւ մտիկ տուի, եւ ահա երկու կին էին դուրս գալիս, եւ քամի կար նորանց թեւերումը, եւ նորանք արագիլի թեւերի պէս թեւեր ունէին, եւ նորանք վեր առան այն արդուն երկրի ու երկնքի մէջտեղը։ 10Եւ ես ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ո՞ւր են տանում այդ արդուն։ 11Եւ նա ասեց ինձ. Որպէս զի նորա համար տուն շինեն Սենաարի երկրումը, եւ պիտի հաստատուի, եւ այնտեղ պիտի դրուի իր խարսխի վերայ։
Զաքարիա 5