1014
Ինչ ուրախ եմ, երանելի
Ինչ ուրախ եմ, երանելի,
Տերը իմ Փրկիչն է,
Ունեմ ես մի տուն հրաշալի,
Սուրբ և լուսավոր է:
Փառք Գառնուկին ինձ համար,
Չարչարվեց Գողգոթայում:
Ալելույա, Ալելույա,
Ալելույա, Ամեն:
Ինչ հրաշագեղ է, երկնային,
Այն քաղաքը ոսկյա,
Այնտեղ պիտ ապրեմ միասին,
Փրկչիս հետ հավիտյան:
Փառք Գառնուկին ինձ համար,
Չարչարվեց Գողգոթայում:
Ալելույա, Ալելույա,
Ալելույա, Ամեն:
Թե աշխարհի մարդիկ ա՛յս հասկանան՝
Աստծո սիրով է շնչում ամեն բան,
Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկյան,
Բոլորս էլ անդարձ կերթանք կորստյան:
Փառք Գառնուկին ինձ համար,
Չարչարվեց Գողգոթայում:
Ալելույա, Ալելույա,
Ալելույա, Ամեն:
Արի՛ շուտով, Նա քեզ է սպասում,
Իր մեղմ ձայնով սրտիդ դուռն է թակում,
Քար սիրտդ բա՛ց, չլինի` ուշանաս,
Ձրի փրկության սիրուց ետ մնաս։
Փառք Գառնուկին ինձ համար,
Չարչարվեց Գողգոթայում:
Ալելույա, Ալելույա,
Ալելույա, Ամեն: