1028
Օրհնյալ է, երբ սուրբերն են միաբան
Օրհնյալ է, երբ սուրբերն են միաբան
Փառավորում անկեղծ, գոհությամբ:
Օրհնյալ է, երբ մենք հույսով կենդանի,
Կրում ենք վիշտը համբերությամբ:
Օրհնյալ է, երբ մեր սիրտը ազատ է,
Երբ այնտեղ էլ չկա չարություն:
Օրհնյալ է, օրհնյալ է միշտ այն հոգում,
Որտեղ կա երկնային լռություն:
Օրհնյալ է, երբ մեր մարմինն ու հոգին,
Լիովին հանձնում ենք Քրիստոսին:
Օրհնյալ է, երբ ինչպես որ երգում ենք,
Ճիշտ այդպես նաև մարտնչում ենք:
Օրհնյալ է, երբ մեր սիրտը ազատ է,
Երբ այնտեղ էլ չկա չարություն:
Օրհնյալ է, օրհնյալ է միշտ այն հոգում,
Որտեղ կա երկնային լռություն:
Օրհնյալ է, երբ փոթորիկն ու քամին,
Շատ հաճախ կոփում են մեր հոգին:
Օրհնյալ է, երբ կյանքի մեր ընթացքը,
Տանում է նեղ ճամբով դժվարին:
Օրհնյալ է, երբ մեր սիրտը ազատ է,
Երբ այնտեղ էլ չկա չարություն:
Օրհնյալ է, օրհնյալ է միշտ այն հոգում,
Որտեղ կա երկնային լռություն:
Օրհնյալ է Հիսուսով ամենուրեք,
Մեր բեռը Ինքն է սիրով կրում:
Կարող ենք վստահ բացել մեր սիրտը,
Նա է միմիայն մեզ հասկանում:
Օրհնյալ է, երբ մեր սիրտը ազատ է,
Երբ այնտեղ էլ չկա չարություն:
Օրհնյալ է, օրհնյալ է միշտ այն հոգում,
Որտեղ կա երկնային լռություն:
Օրհնյալ է, հրաշալի է Աստծո հետ,
Չի թողնի, չի լքի երբեք մեզ:
Դժվար է, փշոտ է ճանապարհը,
Բայց մեզ հետ է Հիսուս մեր Տերը:
Օրհնյալ է, երբ մեր սիրտը ազատ է,
Երբ այնտեղ էլ չկա չարություն:
Օրհնյալ է, օրհնյալ է միշտ այն հոգում,
Որտեղ կա երկնային լռություն: