608
Երկար, անքուն գիշերներ հույսով սպասել ենք, աղոթել,
1. Երկար, անքուն գիշերներ հույսով սպասել ենք, աղոթել,
Հիմա ունենք մենք պատասխան վերից հաստատուն,
Արդեն չենք վախենում, փոթորիկներ ենք հաղթելու,
Շատ լեռներ ենք մեր ճամփից շարժելու` հավատքով:
Եթե դու հավատաս, հրաշքներ կլինեն,
Հույսը նուրբ է, բայց անպարտելի:
Եթե դու հավատաս, հրաշքներ կլինեն,
Հույսն է ամուր մեր սրտերում,
Միայն դու հավատա:
2. Երբ մեզ թվում է, թե աղոթքն է մեր անպատասխան,
Երբ հույսը նմանվում է կարծես չվող թռչունի,
Կգամ ես դեպի Քեզ, որ լցնես սիրտս Քո հավատքով
Եվ իմ շուրթերը դավանեն, որ հավատքն է հաղթելու: