730
Ողորմի՜ր ինձ, ո՛վ Աստված,
1. Ողորմի՜ր ինձ, ո՛վ Աստված,
Քո առատ ողորմության համեմատ,
Մեղքերս ների՛ր ու սրբի՛ր ինձ, ո՜վ իմ Տեր,
Քանզի ես կճանաչեմ իմ հանցանքները
Ու առջևս են միշտ իմ մեղքերը:
Կանչում եմ Քեզ, ով Աստված,
Քանզի ես կճանաչեմ իմ հանցանքները
Ու առջևս են միշտ իմ մեղքերը,
Օգնի՛ր, Տեր:
Իմ ապավեն, ալելուիա՜,
Ասպար ու վեմ, ալելուիա՜,
Իմ փրկության Աստված, ալելուիա՜,
Մենք Քեզ ենք ով Տեր միշտ հուսացած, ալելուիա՜:
2. Խնդրում եմ Քեզ, ո՛վ Աստված
Իմ ներսում ուղիղ հոգի նորոգիր,
Երեսիդ առջևից մի՛ ձգիր ինձ, ո՜վ Տեր,
Սուրբ Հոգիդ թող ինձանից չհեռանա
Ու անձս երբեք Քեզ չմոռանա:
Խնդրում եմ Քեզ, ով Աստված,
Սուրբ Հոգիդ թող ինձանից չհեռանա,
Ու անձս երբեք Քեզ չմոռանա,
Օգնի՛ր, Տեր: