969
Ի՜նչ լավ է, որ ինձ հետ ես, Տե՛ր,
1. Ի՜նչ լավ է, որ ինձ հետ ես, Տե՛ր,
Իմ սրտի մեջ ու իմ կողքին,
Դու՝ արթնացնող մեղքի քնից,
Դեռ խոսում ես Գողգոթայից:
Կանգնեցնում ես Դու ընկածին,
Ում աչքերը Քեզ են սպասում,
Դու ես ճամփան ու նոր ուղին,
Երանի՜ Քեզ ճանաչողին:
2. Այս փոթորկուն չար աշխարհում
Ալիքներ են դեռ հանդիպում,
Տերս կանգնած` ձեռքն է մեկնում,
Որ չսուզվեմ ծովի խորքում:
3. Սիրող մի սիրտ լուռ արտասվեց,
Տեր Հիսուսն ինձ համար խաչվեց.
Ինձ հետ ինչ էլ որ պատահի,
Հայտնվում է ժամանակին:
4. Հիսո՛ւս, Դու ես օգնականս,
Այս նեղ ճամփի հանգրվանը:
Օգնի՛ր հասնել Երուսաղեմ,
Այնտեղ էլ Քեզ փառաբանեմ: