ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր, Բառախաղ և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԲառախաղԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Երգարան

978

Չար ու խարդախ այս աշխարհում
1. Չար ու խարդախ այս աշխարհում Մոլորվել էր իմ հոգին, Դառը ողբում, անհույս լալիս, Փնտրում էր ինչ-որ մեկին:     Մեկ էլ հանկարծ քնքուշ մի ձեռք     Սրբեց արցունքն աչքերիս.     Դա Հիսուսն էր, Նա եկել էր,     Որ փրկեր տանջված հոգիս: 2. Երբ որ տեսա ես իմ Փրկչին, Ընկա ոտքերի առջև, Խոցված ոտքերն համբուրեցի, Հոգուս մեջ ծագեց արև:     Այն ժամանակ սերը տիրեց     Ալեկոծված իմ սրտին,     Ես հասկացա, որ գտել եմ     Իմ Տիրոջը, իմ Փրկչին: 3. Փրկչի գրկում գտա հանգիստ, Ես գտա կյանք ապահով, Էլ չունեմ ցավ, էլ չունեմ վախ, Հիսուս ունեմ փառավոր:     Տե՛ր իմ Աստված, շնորհակալ եմ,     Որ ինձ այդքան սիրեցիր,     Երկինք տանող ճանապարհին     Անարժանիս դրեցիր: 4. Իմ Տե՛ր Հիսուս, Դու ես կյանքը, Ճշմարտությունն ու ճամփան, Տե՛ր, Քո Խոսքը կենաց ջուր է, Դեղ ու լույս է ինձ համար:     Ա՜խ, որքան եմ փափագում ես     Իմ աչքերով Քեզ տեսնել.     Եվ հավիտյան Քո գրկի մեջ     Կուզեմ հանգիստս գտնել:
Ներբեռնումներ
PDF
Երգի PDF
Բառերով և նոտաներով
ՆերբեռնելԱնգլերեն տառերովԲացել
Ձայնագրություններ և այլ նյութեր՝ շուտով
Երգարան