Անցնել բովանդակությանը
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանՄանկական նյութերԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Աստվածաշունչ

19

1Եւ Յոբւ պատասխանելով ասեց. 2Մինչեւ ե՞րբ պիտի վշտացնեք իմ հոգին, եւ ինձ փշրէք խօսքերով: 3Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չ՞էք ամաչում՝ ինձ ապշեցնում էք: 4Եւ եթէ ես իրաւ սխալուել եմ, ինձ մօտ կ'մնայ իմ սխալմունքը: 5Կամ յիրաւի ուզում էք ամբարտաւանալ ինձ վերայ, եւ յանդիմանում էք ինձ իմ մի յանցանքի համար: 6Իմացէք ուրեմն որ Աստուած է ինձ կործանել, եւ իր ցանցովն ինձ պատել: 7Ահա ես աղաղակում եմ՝ զրկա՜նք, եւ պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չ'կայ: 8Ճանապարհս կապել է նա, եւ չեմ կարողանում անցնել, եւ իմ շաւիղների վերայ խաւար է դրել: 9Փառքս հանել է ինձանից, եւ թագը վեր առել գլխիցս: 10Ինձ քանդել է շուրջանակի, որ ես գնամ, եւ ծառի նման պոկել է իմ յոյսը: 11Նա վառել է իր բարկութիւնն ինձ դէմ, եւ ինձ իր թշնամիներին նման է համարում: 12Նորա գունդերը միասին եկան, եւ իրանց ճանապարհները կազմեցին ինձ դէմ, եւ բանակուեցան իր վրանի շուրջը: 13Իմ եղբայրներին հեռացրել է ինձանից, եւ իմ ծանոթներն էլ օտարացել են ինձանից: 14Ինձ ձգել են իմ ազգականները, եւ իմ ճանաչները մոռացել են ինձ: 15Իմ տան բնակողներն ու իմ աղախիններն օտար համարեցին ինձ. ես մի օտարական եմ դառել նորանց աչքին: 16Ծառայիս կանչում եմ, եւ նա չէ պատասխանում. իմ բերանովն պիտի աղաչեմ նորան: 17Շունչս ընդդէմ է գալիս իմ կնոջը, եւ իմ խնդիրքը՝ իմ մօր որովայնի որդկանցը: 18Փոքր տղերքն անգամ անարգում են ինձ. ես վեր կենալիս նորանք խօսում են վրաս: 19Ինձանից զզվում են իմ մտերիմ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ: 20Մորթիս եւ մարմնիս են փակել ոսկորներս, եւ մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել: 21Ողորմեցէք ինձ, ողորմեցէք ինձ, ով իմ բարեկամներ. որովհետեւ Աստուծոյ ձեռքը դպել է ինձ: 22Ի՞նչու էք ինձ հալածում դուք էլ Աստուծոյ նման, եւ չէ՞ք կշտանում իմ մարմնիցը: 23Ոհ երանի՜ թէ գրուէին խօսքերս, երանի՜ թէ քանդակուէին մի գրքի մէջ: 24Երկաթի գրիչով եւ կապարով, փրագրուէին քարի վերայ յաւիտեան: 25Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ: 26Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն: 27Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը: 28Որ պիտի ասէիք. Ի՞նչ ենք հալածում նորան. եւ ինձ վերայ է գտնվում բանի արմատը: 29Վախեցէք դուք սուրի երեսիցը. որովհետեւ անիրաւությունների դէմ բարկացող է սուրը որ իմանաք թէ դատաստան կայ:
Հոբ 19