1Եւ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց. 2Սորա համար իմ խորհրդածութիւնները ինձ պատասխանել են տալիս, եւ այդ պատճառով շտապում եմ ինձանում։ 3Ինձ խայտառակող խրատ եմ լսում, բայց հոգին իմ գիտութիւնիցն ինձ պատասխանել է տալիս։ 4Սա գիտե՞ս դու, որ յաւիտենից ի վեր է, երկրիս վերայ մարդ դրուելուց ի վեր, 5Որ անզգամների ցնծութիւնը կարճ կ'լինի, եւ կեղծաւորի ուրախութիւնը՝ մէկ վայրկեան: 6Թէեւ նորա փառքը մինչև երկինքը բարձրանայ, եւ նորա գլուխը դպչէ ամպին. 7Իր աղբին պէս պիտի յաւիտեան ոչնչանայ, նորան տեսնողները պիտի ասեն. Ու՞ր է նա: 8Երազի պէս պիտի թռչի, եւ չի գտնուիլ. եւ պիտի քշուի գիշերուան ցնորքի պէս: 9Նորան տեսնող աչքը այլ եւս նորան չի տեսնիլ, եւ նորա տեղը նորան չի նայիլ միւսանգամ: 10Նորա որդիքը պիտի աղքատներիցը խնդրեն, եւ նորա ձեռքերը ետ պիտի տան նորա կարողութիւնը: 11Նորա ոսկորները լիքը էլ լինին երիտասարդութեամբը, դարձեալ նորա հետ միասին պիտի հողումը պառկեն: 12Եթէ չարութիւնը քաղցր է նորա բերանումը, եթէ նա թաքցրեց իր լեզուի տակին, 13Եթէ նորան խնայեց և թող չ'տուաւ, եւ իր քիմքումը ետ պահեց նորան, 14Կերակուրը կ'փոխուի նորա աղիքներումը, քարբի լեղի կայ նորա ներսումը: 15Նա հարստութիւն կուլ տուած էլ լինի, պիտի ետ փսխէ, նորա փորիցը Աստուած դուրս պիտի հանէ այն: 16Նա քարբի թոյնը պիտի ծծէ, իժի լեզուն պիտի սպանէ նորան: 17Նա պիտի չ'տեսնէ վտակները, մեղրի ու կոգիի հեղեղների գետերը: 18Աշխատածը նա ետ պիտի դարձնէ, եւ պիտի կուլ չ'տայ. հարստութեանը չափ կ'լինի նորա վճարածը, եւ չի ուրախանալ: 19Որովհետեւ ճնշեց թողեց աղքատներին, տունը յափշտակեց. բայց պիտի չ'շինէ նորան: 20Որովհետեւ նա իր ներսումը խաղաղութիւնը չէր ճանաչում, ուրեմն իր ցանկացածովը պիտի չ'ազատուի: 21Նորա ուտելուցը բան չ'պրծաւ, դորա համար նորա ստացուածքը պիտի չ'տեւէ: 22Առատութեան լիքը ժամանակը նա պիտի նեղուի, ամեն թշուառի ձեռքը նորա վերայ պիտի գայ: 23Պիտի լինի որ նա իր փորը կշտացրած ժամանակը՝ Նա իր բարկութիւնը կ'ուղարկէ նորա վերայ, եւ անձրեւի պէս կ'թափէ նորա վերայ՝ նա ուտելիս: 24Նա կ'փախչէ երկաթի զէնքից, բայց պղնձի աղեղը նորա կ'խոցէ: 25Կ'քաշէ աղեղը, եւ դուրս կ'գայ նորա մարմնիցը, եւ փայլուն տէգը նորա մաղձիցը. նա պիտի գնայ, արհաւիրքը նորա վերայ: 26Ամեն խաւարը թաքցրուած է նորա խորերումը, կրակը պիտի լափէ նորան առանց փչուելու, չարիք պիտի հասնէ նորա վրանումը մնացողին: 27Երկինքը պիտի նորա յանցաքը յայտնէ, եւ երկիրն էլ պիտի ընդդիմանայ նորան: 28Նորա տան եկամուտը պիտի գերի գնայ. նա թափուող ջրերի պէս պիտի լինի Նորա բարկութեան օրերումը: 29Սա է ամբարիշտ մարդի բաժինն իր Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից որոշուած է նորան: