Այս ամենը

Այս ամենը, Հա՛յր, թող լինի կամքդ,
Երբեք չլինի պարծանք նվաստիս,
Եվ թե խոսքերն այս պատմեն Քո փառքը
Ու դիպչեն մեկի կարծրացած սրտին,
Թե մե՜կը նույնիսկ հասկանա, դառնա,
Գա և զղջումով փարվի ոտքերիդ,
Թո՛ւյլ տուր՝ նա լինի գալուստիդ օրվա
Շքահանդեսի ծաղիկն իմ ձեռքի։

Գարեգին Մխիթարյան