Հիսուսի աչքերը

Գարնանային արևի նման
Ի՜նչ ջերմ են աչքերը Հիսուսի,
Կապուտակ երկնքի նման
Ի՜նչ պարզ են աչքերը Հիսուսի։
Սիրո մի խորը, անչափելի
Օվկիանո՜ս է աչքերը Հիսուսի,
Եվ որքան նրա մեջ դու սուզվում ես,
Անհատակ են աչքերը Հիսուսի։
Մեղավորին միշտ սպասող,
Համբերող են աչքերը Հիսուսի,
Սխալները անվե՜րջ ներող,
Բազմողորմ են աչքերը Հիսուսի։
Ցավերի մեջ տառապած ես,
Բուժում կա աչքերում Հիսուսի,
Թե մեղքերի մեջ մեռած ես,
Ներում կա աչքերում Հիսուսի։
Բռնած ճամփից երբ շեղվում ես,
Կանչում են աչքերը Հիսուսի,
Երբ թողնում ու հեռանում ես,
Արտասվում են … աչքերը Հիսուսի։
Թե կարծում ես՝ մերժված ես դու,
Քեզ հետ են աչքերը Հիսուսի,
Թե բոլորից լքված ես դու,
Քեզ փնտրի՛ր աչքերում Հիսուսի։
Սիրով լեցուն, սիրո կա՜նչ կա,
Հրավե՜րք կա աչքերում Հիսուսի,
Մի՛ հապաղիր, փրկություն կա
Քեզ համար աչքերում Հիսուսի։

Գարեգին Մխիթարյան