Տե՜ր, ողորմյա՜
Տե՜ր, ողորմյա՜,
Տե՜ր, ողորմյա՜ մեղավորիս, Տե՜ր, ողորմյա՜...
Հա՛յր ծնկաչոք ահա եկել,
Գետնատարած առջևդ ընկել,
Աղերսանքով ձեռքս եմ մեկնել,
Տե՜ր, ողորմյա,
Տե՜ր, ողորմյա՜ մեղավորիս, Տե՜ր, ողորմյա՜...
Թե ինձ դատես, (վճիռդ արդար),
Հա՛յր, կաղաչեմ, որ ողորմաս,
Տե՜ր, ողորմյա՜ մեղավորիս, Տե՜ր, ողորմյա՜...
Հզո՛ր Աստված, Փրկի՛չ Որդի և Սու՛րբ Հոգի,
Սու՛րբ միություն,
Ողորմությամբ գթա, Տե՛ր ինձ…
Տե՜ր, ողորմյա՜
Տե՜ր, ողորմյա՜ մեղավորիս, Տե՜ր, ողորմյա՜
Մարմին հագար, խաչին ելար...
Սու՛րբ զորություն,
Քո հարությամբ պարգևեցիր մեզ հարություն…
Տե՜ր, ողորմյա՜, Տե՜ր, ողորմյա՜,
Տե՜ր, ողորմյա մեղավորիս, Տե՜ր, ողորմյա՜…։
Գարեգին Մխիթարյան