Ո՞ւմ դիմեմ
Դու նայի՜ր իմ սրտի ցավերին,
Դու նայի՜ր ինձ տանջող վերքերին,
Դու կարո՛ղ ես բուժել վերքերս,
Ամոքե՜լ ինձ տանջող ցավերս…
Աչքերիցս հոսող արցունքներն
Ուրիշ ո՞վ, եթե Դու չսրբես,
Ո՞ւմ դիմեմ, չէ՞ որ Դու, միայն Դու՛
Ինձ համար թափեցիր Սուրբ Արյուն։
Գարեգին Մխիթարյան