Եղբայր
1
Ուր էլ գնաս, իմ մի մասն ես,
Գինով լեցուն ձեռքիս թասն ես,
Եղբոր համը գինուց առնեմ,
Սրտես հոսող սիրուս խառնեմ։
2
Տիրոջ Հոգուց թող գինովնանք,
Է՛լ ավելի եղբայրանանք,
Եղբայրության անուշ գինին
Մեր սեղանի զարդը լինի։
3
Դու մի՛ նայիր՝ խիստ աղքատ են
Սրտես բխող բառերն անշուք,
Բայց եղբայր ենք, դա հո փաստ է,
Ծնված մեր Հոր կյանքից, սիրուց։
4
Ասեմ՝ եղբայր, դո՛ւ քաղցրանաս,
Ասես՝ եղբայր, ե՛ս զորանամ,
Վեմի վրա ամուր կենանք,
Անխախտելի եղբայր մնանք։
5
Սրտիս մեջ ես, ի՛մ եղբայրն ես,
Ինչ էլ լինի, քո եղբայրն եմ,
Սրտանց լալով մեղքս քավեմ,
Միայն թե քեզ, եղբա՛յր, շահեմ։
6
Թե ուս ուսի լեռների պես
Խրոխտ կանգնենք, անու՜շ եղբայր,
Ինչ գետեր էլ որ վարարեն,
Կանք, կմնանք հավերժ, եղբա՛յր։
Գարեգին Մխիթարյան