ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր, Բառախաղ և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԲառախաղԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Երգարան

232

Ճերմակաթույր հագած մեկին
1. Ճերմակաթույր հագած մեկին Գողգոթայում տեսա ես, Որոնում էր ինչ-որ մեկին՝ Սիրուց խոցված մեկի պես: «Ո՜վ բարի մարդ,- ասի նրան,- Այդպես ո՞ւմ ես ման գալիս»: Ձեռքը դրած սրտի վրա՝ Ավելի էր մոտ գալիս: 2. Ասաց. «Լսի՛ր, ո՛վ սիրելիս, Իմ Սիրուհուն ման կգամ, Դու էլ փնտրի՛ր ու գտնելիս Ասա` իրեն ման կգամ: Ասա՛ նրան, որ հաղթեցի Իր ոխերիմ թշնամուն, Հիմնահատակ արի նրան՝ Տալով ամենը քամուն: 3. Ասա՛ նրան, որ իր համար Սիրո վերք եմ ստացել, Երկիր-երկինք տանող ճամփան Իմ մարմնով եմ բաց արել, Որ նա անցնի այդ ճամփայով, Ինձնով երկինք սլանա, Սիրտը բացած` գրկիս մեջ նա Սիրող սրտիս միանա»: 4. Տեսա արնոտ կողը Նրա Մաքուր ճերմակի տակից, Արյունոտ էր շորը թեև, Բայց չէր հանել Իր հագից: Ասաց. «Կուզեմ այս շորերով Նշանվել իմ կույսի հետ, Որ նա տեսնի ու դարերով Սիրով ապրի միշտ ինձ հետ: 5. Գնա՛, գտի՛ր իմ սիրուհուն, Թե ծարավ է՝ ջուր կտաս, Թե պաղել է նա Ինձանից, Իմ կրակից հուր կտաս: Ասա՛ նրան, որ շատ շուտով Կգամ, ինձ մոտ կտանեմ, Գգվանքներով ու կարոտով Փառաց տեղս կհանեմ»:
Ներբեռնումներ
PDF
Երգի PDF
Բառերով և նոտաներով
ՆերբեռնելԱնգլերեն տառերովԲացել
Ձայնագրություններ և այլ նյութեր՝ շուտով
Երգարան