571
Հանգչում ենք միայն Քո հզոր ձեռքերի մեջ,
1. Հանգչում ենք միայն Քո հզոր ձեռքերի մեջ,
Վայելում ենք Քո սերը աննման,
Երկնքից մեզ համար իջար, Աստծո Որդի,
Ազատեցիր մեզ մեղքից ու մահից:
Ներկայությանդ մեջ մենք միշտ
Ուրախ ենք լինում,
Առանց Քեզ խավարում է
Ամեն բան:
2. Խաղաղության Իշխան,
Հավիտենության Հայր,
Սքանչելի խորհրդական ես Դու, Տե՛ր:
Փրկության աղբյուրից
Ջուր խմեք, ո՛վ ծարավներ,
Քանզի Նա է ձեր Տերն ու Աստվածը: