Արի Տիրոջ մոտ

Արի՛ Տիրոջ մոտ, արի՜ Տիրոջ մոտ, արի՛ Տիրոջ մոտ, արի՛,
Եվ դու հոգուդ հանգստություն պիտի գտնես։
Իզուր դու մի՜ փնտրիր, իզուր դու մի՛ փնտրիր, իզուր դու մի՛ փնտրիր, իզու՜ր.
Չկա հանգիստ մեկ ուրիշ տեղ։
Լսի՛ր, դիմում եմ քեզ, իմ լա՜վս, կանչում եմ քեզ, ցավով խնդրում եմ քեզ, արի՛,
Մի՜ երկմտիր, ուշ չլինի։
Ես էլ մի քիչ ապրել և պակաս չեմ տառապել,
Լսի՛ր, փորձել եմ, հասկացի՛ր,
Չունես ուրիշ ճամփա, հույսդ՝ միայն խաբկանք,
Շոյանքով կտանի կորստի։
Ա՜խ, թե հնար լիներ, Աստծուց տրված լիներ,
Սիրտս կրծքիցս հանեի,
Որ քեզ պատմեր բաներ, քո քար սիրտն էլ շարժեր,
Միայն թե դու էլ փրկվեիր…։

Գարեգին Մխիթարյան