Ամենաթանկ նվերը

Եթե կուզես կյանքում ապրել մարդավայել,
Ա՜խ, բալի՜կս, դառը փորձով եմ խրատում,
Գիտես նաև, թե քեզ որքա՜ն եմ սիրել,
Ուստի այս Սուրբ Գիրքն եմ քեզ նվիրում։
Եթե կուզես ոչ մի վայրկյան խղճիդ առաջ չտառապել,
Եթե կուզես մի՜շտ ապահով լինել կյանքում,
Եվ որպեսզի ինչ-որ մի օր արցունքներիդ չապավինես,
Այս միշտ բարի՜, բարի լուրն եմ քեզ նվիրում։
Հավատա՛, տղա՛ս, սա՛ է ճշմարիտ միակ այն ճամփան,
Ո՜նց եմ աղերսում Տիրոջը՝բացե աչքերը հոգուդ,
Ուր դու կգտնես և՛ սեր, խնդություն, և՛ փրկությունդ հավիտենական,
Ծննդյան տոնին Ավետարանն եմ ես քեզ նվիրում։

Գարեգին Մխիթարյան