Դու լսի՛ր

Դու լսի՛ր Հիսուսի քաղցր ձայնը,
Որ հնչում է այնպես անուշ քո ականջին։
Կա՛նգ առ մի պահ, կա՛նգ առ մի պահ, հոգնա՛ծ վազքից,
Ուշք դարձրու մեղմիկ կանչին, մեղմիկ կանչին։
Հայացքդ բարձրացրու դեպի վեր.
Ժպտացող աչքերով քեզ նայում,
Եվ ձեռքերը լայն տարածել,
Մեղավո՛ր, քեզ Իր գիրկն է կանչում։
Շատ վազեցիր և չհասար ոչ մի բանի,
Դառը փորձով ասում եմ քեզ՝ չես հասնելու,
Մի ուշանար, վաղը գուցե և ուշ լինի,
Գուցե լռի ձայնը հանկարծ հրավերքի։

Գարեգին Մխիթարյան