Զղջում
… Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն
մեղքե կսրբե։ 1 Հովհաննու 1։7
Եթե մի օր դու զեղջի գաս
Եվ հասկանաս՝ մեղավոր ես,
Խղճիդ առաջ դառնաս ու լաս,
Սրտով զգաս՝ հանցավոր ես,
Թե իսկապես դու հասկանաս՝
Արածներիդ համար մի օր
Պիտի կանգնես դատաստանի
Աստծո առաջ մեծ ու հզոր,
Ինչ էլ կյանքում գործած լինես,
Ինչ էլ արած լինես կյանքում,
Երբ քեզ թվա, թե էլ երբեք
Քո մեղքերը չեն ներվելու…
Հիմա եկել ուրախությամբ
(Ո՛վ մարդ, ես էլ քեզ պես մեկը)
Հայտնում եմ քեզ այդ վիճակից
Դուրս գալու քո միակ ելքը։
Տեր Հիսուսի Սուրբ արյունը
Ամեն մեղքից մեզ կսրբի,
Թե իր առաջ սիրտդ բացես,
Քեզ փրկության կառաջնորդի։
Գարեգին Մխիթարյան