ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր, Բառախաղ և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԲառախաղԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Երգարան

230

Մեր մեջ ամեն ինչ նոր է արդեն,
1. Մեր մեջ ամեն ինչ նոր է արդեն, Սուրբ է, գեղեցիկ, հասարակ, Հիսուսն է խոսում մեր նոր սրտից Ու մեզ միշտ տալիս հաղթանակ:      Լսո՞ւմ եք, բախում է ձեր սիրտը, քար սիրտը,      Մեր Տերը Իր սիրո մուրճով,      Որ բացեք, որ բացեք ձեր սիրտը, քար սիրտը,      Եվ Տերը մտնի Իր փառքով: 2. Սիրով է տարել Տերն Իր խաչը Եվ մեզ պատվիրել խաչ տանել, Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք Իր կանչը. «Եկե՛ք ինձ, ինչո՞ւ եք կանգնել»:      Դե գնա՛, դե գնա՛, մի՛ կանգնիր, խե՛ղճ հոգի,      Բաց է գիրկն օրհնյալ Հիսուսի,      Հիշի՛ր, որ սիրում է, ներում է քեզ, հոգի՛,      Վստահի՛ր Քեզ կանչող Փրկչիդ: 3. Ուզում եմ վստահել Քեզ, ի՛մ Տեր, Բայց չի հերիքում հավատքս, Փրկի՜ր ինձ, փոխի՛ր ինձ, ի՛մ Հիսուս, Գիտեմ՝ ձեռքումդ է իմ կյանքը:      Գալիս եմ, գալիս եմ, ձեռքդ տո՛ւր, ի՛մ Հիսուս,      Եվ բուժի՛ր բազում վերքերս,      Լոկ Քեզ մոտ, լոկ Քեզ մոտ կլինեմ ես հանգիստ,      Մաքրի՛ր Դու նաև մտքերս: 4. Հոգուդ կրակը իմ մեջ վառի՛ր, Թող ջերմանա սառը սիրտս, Սուրբ Հոգուդ զորությամբ ինձ օգնիր՝ Անձս ուրացած խաչիդ գամ:      Դու օգնի՛ր, Դու օգնի՛ր, հարեհաս իմ Փրկի՛չ,      Հոգուդ զորությամբ ինձ օգնի՛ր,      Ինձ հույս տուր, ինձ լույս տուր, հավատք տուր ու սեր տուր      Գթառատ, առատ ի՛մ Հիսուս: 5. Ուզում եմ անվերջ Քեզ մոտ լինել, Ոտքերիդ մոտից չհեռանալ, Ուզում եմ սիրտս Քեզ նվիրել, Եվ Քո սուրբ խորանը դառնալ:      Ընդունի՛ր իմ սիրտը, չար սիրտը, քար սիրտը,      Փոխի՛ր այդ սիրտը, նորը տո՛ւր,      Որ հոգուդ, Սուրբ Հոգուդ սուրբ սերը, իմ Հիսուս,      Սրտիս մեջ բացի սուրբ աղբյուր:
Ներբեռնումներ
PDF
Երգի PDF
Բառերով և նոտաներով
ՆերբեռնելԱնգլերեն տառերովԲացել
Ձայնագրություններ և այլ նյութեր՝ շուտով
Երգարան