439
Դաժան է այս աշխարհը սին
1. Դաժան է այս աշխարհը սին
Տիրոջ գալստյան այս պահին,
Տիրոջ փառքը միշտ երգեցե՛ք,
Ձեր հոգիները մաքրեցե՛ք։
Լսե՛ք, մարդի՛կ,
Բացե՛ք դռներն, Հիսուսն է գալիս։
2. Բացե՛ք աչքերը ձեր փակված,
Տեսե՛ք Տիրոջը մեր խաչված,
Հիշե՛ք պատգամն Իր առաջին,
Որ Նա տվեց ողջ աշխարհին։