ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր, Բառախաղ և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԲառախաղԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Երգարան

679

Առջևդ ահա ծնկի եկած՝
1. Առջևդ ահա ծնկի եկած՝ Աղերսում եմ, ո՜վ Տեր Աստված, Արթնացրո՛ւ ինձ ու միտքս բա՛ց՝ Մեծությունը Քո հասկանամ:     Ավելացրո՛ւ հավատքս, Տե՜ր,     Որ իսկապես Քեզ հավատամ,     Կասկածները ինձ չխաբեն,     Որ տեսնեմ Քեզ` ինչպես որ կաս,     Որ շուրթերով չպաշտեմ Քեզ,     Ու հենց այնպես չասեմ. «Դու կաս»,     Որ Քեզ սիրեմ, Տերս, այնպես,     Ինչպես սիրում ես, Տեր Դու մեզ: 2. Ողորմի՛ր ինձ, ո՜վ Տեր Հզոր, Պաշտամունքս Դու ես միայն, Աղաչում եմ գիշեր ու զօր, Որ ազատես կյանքից ունայն:     Որ մտքերս չպղտորվեն,     Չալեկոծվի սիրտս տկար,     Որ տրտմության, թմրության մեջ     Չլինեմ Քեզ անհնազանդ:     Թող փրկության հզոր խոսքդ     Հոգուս խորքում գցի արմատ     Ու ծառ դառնա, բեռնավորվի     Պտուղներով իր կենարար: 3. Մաքրի՛ր, սրբիր ու զարդարիր Անարգանքի անոթն այս իմ Աստվածային Քո ճոխությամբ, Քեզ արժանի վայելչությամբ:     Ու երբ հանկարծ Դու հայտնվես՝     Քո գալստյան այն Մեծ Օրում,     Չվախենամ ու չամաչեմ,     Ուրախանամ որպես որդի:     Ա՜խ, երանի գրկես Դու ինձ,     Սեղմես կրծքիդ անարժանիս,     Առնես գիրկդ, տանես հեռու՝     Ընդմիշտ Քեզ հետ հավերժություն:
Ներբեռնումներ
PDF
Երգի PDF
Բառերով և նոտաներով
ՆերբեռնելԱնգլերեն տառերովԲացել
Ձայնագրություններ և այլ նյութեր՝ շուտով
Երգարան