ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր, Բառախաղ և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԲառախաղԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Երգարան

680

Արթնացա մի օր Քո իսկ պարգևած արևի շողից
1. Արթնացա մի օր Քո իսկ պարգևած արևի շողից Ու հանդիպեցի ինձ մահի տանող ահեղ փորձության, Բայց բարի սիրտդ, հոգատար ձեռքդ խղճաց ինձ վերից Եվ փայփայելով ու մեղմ շոյելով` տարավ փրկության:     Այդքանից հետո էլ ո՞ւր գնամ ես, Հա՛յր իմ գթառատ,     Եվ արցունքներով ինչպե՞ս չլվամ վերքը ոտքերիդ,     Աղաչում եմ Քեզ, ինձ մի՛ թույլատրիր կյանք շքեղ, առատ,     Եթե մարմինս նորից կդառնա տաճար կուռքերի: 2. Այդ օրից ի վեր մի փափագ ունեմ, Փրկի՛չ, սիրելի՛ս, Հասնեմ Գողգոթա, ծնկաչոք փարվեմ ոտքերիդ գամված Հայացքս ուղղեմ տառապած դեմքիդ, Հիսո՛ւս, սիրելի՛ս, Ու Քո մեջ տեսնեմ նվաստիս անձը՝ մեղքից ազատված: 3. Եվ ահա կրկին Քո առջև գալով` թույլ ու անկարող, Կուզեմ ամեն օր իմ աղաչանքը Քեզ հայտնի լինի: Հավատք ու սեր եմ խնդրում Քեզանից, Ամենակարո՛ղ, Որ չմոռանամ արյանդ գործը, Հիսո՛ւս պաշտելի: (2)
Ներբեռնումներ
PDF
Երգի PDF
Բառերով և նոտաներով
ՆերբեռնելԱնգլերեն տառերովԲացել
Ձայնագրություններ և այլ նյութեր՝ շուտով
Երգարան