ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի Լուր
Իմ Ընտրանին
Հոգևոր Արխիվ
Մուտք / ԳրանցումԳլխավորԵրգարանԱստվածաշունչՈւսումնական գործիքներԳրադարանԲանաստեղծություններՄատեանԲլոգՆշումներԲարի ԼուրԻմ Ընտրանին
Ուղարկել նյութՏեղադրել հավելվածըԿարգավորումներ
Հոգևոր Արխիվ

Ամբողջական հոգևոր արխիվ՝ ողջ եկեղեցու համար։ Երգեր, Բարի Լուր, Բառախաղ և ավելին։

Բաժիններ

ԵրգարանԱստվածաշունչԳրադարանԲլոգՆշումներԲարի ԼուրԲառախաղԻմ ԸնտրանինՈւղարկել նյութՏեղադրել հավելվածը

Կապ

@hogevorarchivehogevorarchive@gmail.com

Իրավական

Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններ
© 2026 Հոգևոր ԱրխիվՍտեղծված սիրով եկեղեցու համար
ԳլխավորԵրգարանԱստվածաշունչԻմ Ընտրանին
Երգարան

688

Այս խոսքս հիշի՛ր, հիշի՛ր միալար,
1. Այս խոսքս հիշի՛ր, հիշի՛ր միալար, Որ դու մեռնում ես ապրելու համար: Հիշի՛ր` ով էիր դու այս աշխարհում, Հիշի՛ր` հին մարդը քեզ ուր էր տանում: Հիշի՛ր` խաչն էիր հանում Հիսուսին, Մահվան սև լուծն էր դրված քո ուսին: Որ փուչ մեկն էիր` քեզանով գերված, Ավեր տուն էիր` հիմքդ խարխլված: Դու ապրում էիր մեղքով միալար, Եվ այս ամենը` մեռնելու համար: 2. Բայց եղավ մեկ օր, որ լույս ստացար, Տիրոջից շնորհք ու հույս ստացար, Լուսավորվելով` քեզ ճանաչեցիր, Ապրածիդ համար խիստ ամաչեցիր: Ատեցիր կյանքը` խղճուկ, վաղանցիկ, Անոթդ սրբվեց, դարձավ թափանցիկ, Ու Տերն երևաց այնտեղ Իր լույսով, Քեզ մխիթարեց ու արեց հույսով, Որ դու Իր ձեռքով կյանք պիտ ստանաս, Եթե Իր խոսքի, սիրո մեջ մնաս: 3. Եվ Նա խոստացավ քեզ Իր մոտ տանել, Հզոր բազուկով Իր գահին հանել: Կտեսնես այնտեղ սուրբ եղբայրներին, Կտեսնես այնտեղ հրեշտակներին, Կտեսնես այնտեղ Տիրոջդ փառաց` Սիրո կանթեղը Իր ձեռքում վառած: Կտեսնես նաև Փրկչիդ վերքերը, Որ պիտի պատմեն Հիսուսիդ սերը: Եվ արժե մեռնել այդ սիրո համար, Բայց մենք մեռնում ենք ապրելու համար:
Ներբեռնումներ
PDF
Երգի PDF
Բառերով և նոտաներով
ՆերբեռնելԱնգլերեն տառերովԲացել
Ձայնագրություններ և այլ նյութեր՝ շուտով
Երգարան